Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խոստովանանքը որի՞ն ես հայտնել…

— ե՞ս, սրբազան, քավլիցի, ես հարգել եմ մեր սուրբ եկեղեցու օրենքը, իմ բերնից երբեք խոստովանանքը դուրս չի ելել… կայրվեր իմ լեզուն, եթե այդպես մի բան անեի…

— Հըմ,– ծիծաղեց սրբազանը, - բավական խորամանկ ես եղել, տեր-Մարտիրոս, բայց գիտե՞ս, ծերունին վաղը պիտի գա պատասխան ստանալու… աղմուկ պիտի հանե…

— Դրա ճարը ես մտածել եմ, սրբազան. Սարգսին հրամայեք, որ երբ ծերունին գա, վռնդե և ներս չթողնե, թող ասե, թե ծերուկը խենթ է և կարող է սրբազանին վնասել…

— Լավ ասացիր,— դիտեց սրբազանը,— դրանով կազատվինք աղմուկից… և դառնալով դեպի դուռը ծառային կանչեց։

Սարգիսն իսկույն ներս վազեց։

Սրբազանը կրկնեց նրան տեր-Մարտիրոսի խոսքերը։

— Այլևս պետք չկա, սրբազան,— դիտեց ծառան։

— Ինչո՞ւ,— գոչեցին երկուսն էլ։

— Ծերուկը խենթացավ, նրան գերեզմանատունից, ուր նա կամենում էր եղբոր գերեղմանը քանդել, տուն տարին…

Երկու կրոնավորները մի խոր և ազատ շունչ առին…

— Ազատվեցանք…— ասեց տեր-Մարտիրոսը։

— Խիղճս էլ ազատվեց…— մռմռաց սրբազանը…


Է

Մի օր մի գերեզման փորեցին և Գրիգոր աղայի կնոջ, Խաչատուրի մոր դագաղը մի քանի մշակներ նրա մեջ դրին…

Ասում են, թե Սեդրակի կինն է այն նշանավոր պոռնիկը, որին Հեոլլյուկ թաղի բնակիչները քիչ մնաց քարկոծեին և, որը Պոլիս գնաց դրանից Հետո…

Արդյոք տեսնող եղել է նրան Ղալաթիո պոռնկատների մեջ… Իսկ մինչև 1868 թվականը դեռևս Կ. Պոլսի ս. փրկիչ հիվանդանոցի խենթանոցում կարելի էր տեսնել մի սպիտակ հագած ծերուկ խենթի, որն իրեն հանձնված աղբի տակառը շալակելով հանդերձ, գոչում էր միշտ կատաղի ձայնով.

— թե կա՛, կուրանամ, թե չկա՛– նորեն կուրանամ…

Խաչատուրն էր, որին մի օր հանկարծ հիվանդանոցը բարձրացրին, վերցնելով պատի տակից, ուր նա ընկել էր, մի քանի օրից հետո պատանքով փաթաթեցին, դրին նաշի մեջ… չորս խենթեր շալակելով դագաղը