նրա ոսկեթելով ասեղնագործած թավշյա բաճկոնը և ալդ բոլորի վրա նա կրում էր երկնագույն մահուդից լայն վերարկուն։ Գլխին կրում էր ճրկախ ֆես, որի վրա փաթաթել էր երկու հատ մետաքսյա թաշկինակներ։
Հյուսելն էֆենդին սիրում էր լավ հագնվել և այնպես կեղտոտ ժլատ չէր, ինչպես էին Խնուսի յուր մյուս պաշտոնակիցները։
Կարծեմ սրանից չորս տարի առաջ, մի ամառնավերջի օր էր, երբ Խնուսի փոստան եկել էր, և ծաոան Հյուսելն էֆենդիի ձեռքը տվեց էրզրումից եկած մի նամակ։
Շահնան (ինչպես վայել է կոչել նրան) դեռ նոր զարթնած յուր չիթե գիշերազգեստով նստած սուրճ էր խմում, երբ նամակը ստացավ, ուստի և առանց բանալու կողքին դրեց, եկող ծառալին հրամայեց մի ժամից հետո ձին թամբել և առանց շտապելու, մեծ շառաչյուն գործելով՝ շարունակեց թանձր սուրճի խմելը։
— Մահմուդ աղայից կլինի,— մռմռաց նա խորամանկ ժպիտով, երևի մի քանի ուրիշ գյուղեր ևս ունի ծախելու…
Եվ փակեց Ղուրանը, որ բաց դրված էր մյուս կողքին։ Երբ գավաթի մեջ մնացորդ թանձր սուրճը միայն մնաց, Հյուսելն էֆենդին նամակը ծանրությամբ բաց արեց և կարդաց։
Մահմուդ աղան էր գրողը։ Գրում էր, որ էրզրումը հետզհետե ձանձրալի էր լինում իրեն, որ կամենում էր փոքր֊ինչ գավառական քաղաքներում և գյուղերում պտույտ գործել, խնդրում էր, որ Հյուսելն էֆենդին իրեն համար քեֆի տեղ որոշեր, որպեսզի գոնե մի շաբաթ կարողանաք փոքր֊ինչ զվարճանալ Խնուսի ծառազարդ և խոտավետ գյուղերից մեկում։
«Սիրելիդ իմ,– ավելացնում էր Մահմուդ աղան,— ես հետս բերում եմ էրզրումի քանոն ածող Հաջիին, նույնպես և քլարինեթ ածող և լավ երգող Աղաբաբին, իսկ դու այդտեղ ունեցիր գնչու կանայք, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի. իհարկե, չես մոռանա նաև մի քանի հատ լավ կանայք ունենալ.․. Մի խոսքով, օղին և գինին և քեֆը անպակաս լինի, որովհետև հետս ունիմ նաև Պոլսից նոր եկած բարեկամներիցս մեկը…»։
― Հ՛ըմ,— ժպտեց Հյուսելն էֆենդին նամակը փակելով,— Մահմուդ աղան զվարճանալ է ուզում… Նայե՛նք, աստված տա, որ թանկ չնստի իրեն իր քաշելիք քեֆը… Փոքր֊ինչ ծխելով մտածեց, հետո դանդաղությամբ հագավ հագուստը և դուրս գնաց բակը, ուր ծառան սանձից բռնած առաջ բերեց մի նժույգ։
— Ո՞վ պիտի գա հետս,— հարցրեց Հյուսեյնը ձի հեծնելով։
― Մուստաֆա չավուշը, էֆենդի՛…