Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լսեցիր, էֆենդի։

Հյուսեյն էֆենդին և ծառան քաղաքից ելած, մի նեղ ճանապարհով արշավում էին։

— Այժմ մենք Քաղքիկ ենք գնում… այնտեղ է մեր ցորենից շատը… այս տարի այնտեղի բերքը ինչպե՞ս է։

— Շատ լավ է, էֆենդի։

— Ավելի լավ, բայց պետք է իմ երթալս, որովհետև այդ գյուղացիք շատ գող են, շատ էլ դռդռացող, հետո, երբ արդյունք քիչ չինի, գուցե Օմարին ոչինչ չտան… քեհյայի տունը երթանք։

— Հրամանք ես, էֆենդի։

Էֆենդին մի շինված պապիրոս հանեց արծաթյա տուփի միջից և՝

— Կրակ տո՞ւր,— ասաց ծառային։

Ծառան կայծքարով վառեց աբեթը՝ տալով էֆենդիին՝

– էֆենդի,- ասաց լրբենի մի ժպիտ դեմքին,-եթե ձերդ բարձրությունը կամենա… հը՞մ… քաղաքում մի գյավուր կին կա…

— Իրա՞վ,— ժպտեց էֆենդին,— ո՞րն է, որ ես չգիտեմ։

— Նոր է եկել, էֆենդի, առաջ էրզրում էր:

— Գեղեցի՞կ է։

— Շատ գեղեցիկ։

— Ինչպե՞ս է եղել, որ նա եկել է Խնուս։

— Երկար պատմություն է, էֆենդի։

— Կարճ պատմիր։

— Ա՞յ, այսպես է եղել, էֆենդի, սրանից տասը տարի առաջ, դեռև Ալմաստը մի սիրուն աղջիկ էր, բայց մի օր նրանց տունը իջավ մի պոլսեցի հայ փաստաբան, վեց ամիս այնտեղ բնակվելու միջոցին խաբեց աղջկան, թե ինքը կամենում էր նրան իրեն կին անել, իսկ երբ գոհ եղավ, թողեց էրզրումից փախավ… նա արդեն Կ. Պոլսում կին էլ ուներ, ու չորս էլ որդի…

— Այ քեզ ծիծաղելի բան,— ծիծաղեց էֆենդին,— հետո՞։

— Ամենքը իմացան այդ դեպքը, էֆենդի, որովհետև Ալմաստը աշխարհք բերեց մի սիրուն աղջիկ… այնուհետև, իհարկե, ոչ ոք չուզեց նրան առնել… մայրն էր դայակ է, ամեն կող ման է գալիս։ Ալմաստը իբր աղախին մտավ անգլիացոց ամուրի հյուպատոսի մոտ։ Դեռևս երեք ամիս առաջ նրա սենյակի լուսամուտից ցածում հավաքվող ժողովրդին էր նայում, որ եկել էր կոնսուլի աճուրդի դրված իրեղենները գնելու… մեկն էլ գնեց Ալմաստին, կոնսուլի ծաոան էր այդ… գնեց և այժմ բանեցնում է