Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին շահնային, որ գար ցորենի տասանորդը առներ և թողներ իրենց մնացյալ բերքը մեծ քանակությամբ քաղաք տանել։

Առաջին երեք օրում գյուղացիք ուրախ էին. նստան հաշիվ տեսան, որ կունենան ավելորդ փող իրենց ընտանիքի համար հագուստ գնելու, ուստի և իջան քաղաք, նրանցից յուրաքանչյուրը գտավ յուր ծանոթ վաճառականը, պատմեց նրան յուր հողի առատ բերքի մասին, գնեց հագուստ և խոստացավ փողը վճարել տասն օրից հետո։

Որովհետև ամենաշատը տասն օրից հետո շահնան կգար, յուր տասանորդը կառներ և թույլ կտար գյուղացիներին իրենց բերքը քաղաք տանելու, հոգ անգամ չէին անում, երբ տեսան, որ շահնայի ծաոան մի փայտե դաջ (կնիք) ձեռքին եկավ, դիզել տվավ ցորենը և հարդը և ամեն կողմից դաջեց (կնքեց)։

Անցավ մի շաբաթ, շահնայի ծառան թեև գյուղի քեհյայի տանը ընկած ուտում-խմում էր, բայց դեռևս ոչ շահնայական մասն էր վերցնում և ոչ էլ թույլ էր տալիս դեզերը շարժելու։

— Օմար չավուշ,— ասում էին գյուղացիք,— ախր ժամանակն է ցորենը ժողովելու…– Աստված մի արասցե, եթե անձրև գա, մենք Էլ, աղան էլ կվնասվենք…

— Ես ի՞նչ անեմ,— պատասխանում էր ծաոան,— աղային պիտի սպասենք, այդպես է հրամանը…

Գյուղացիք կարեցին իրենց ապառիկ հագուստները, հագան (գուցե շուտով էլ մաշեցին), պարեցին, երգեցին, ամեն անգամ, երբ խոշոր դեզերի պար բռնեցին՝ շնորհակալ եղան աստուծուց և համբերությամբ սպասեցին շահնային։

Չէ՞ որ անպատճառ պիտի գար աղան, ոչ ոք կասկած չէր տանում:

— Երևի աղան զբաղված է,— ասում էին մի քանիսը։

— Երևի Էրզրում է գնացել,— ասում էին ուրիշները։

— Երևի հիվանդ է,— ասում էր քահանան։

— Զբոսնում է,— ժպտում էր վարժապետը։

Ճշտությունն այն էր, որ Հյուսեյն Էֆենդիի բարեկամները նվագածուներով հանդերձ Էրզրումից ելել իջել էին Յահյա գյուղի վրանների տակը և լեռները թնդացնել էին տալիս Աղաբաբի քլարինեթով և իրենց աղմուկներով։

Քանոնչի Հաջին ածում էր մեղկ եղանակներ, թուրք կանայք և Ալմաստը պար էին բռնել եկեղեցու կողքի այդ շքեղ պարտիզի մեջ. Աղաբաբը կլկլացնում էր յուր նշանավոր «աղամ-աղամ»-ով սկսող և Ուռֆա կոչվող եղանակը, Մահմուդ աղան թիկն տված բարձերի վրա, շրջապատված ներգիլեի ծուխով, ձեռքում թանձր սուրճը, գտնվում էր մի տեսակ: