Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է մի խուլ թնդյուն, հետո բարձրանում են ճիչեր, աղմուկ, և չորս եղբայրները հազիվ կարողանում են իրենց դուրս նետել գյուղից, մտնել անտառները և ազատվել հետապնդումից…

Այլևս նրանք «ղաչաղ»-ներ են… Ղաչաղներ՝ ազատ, բայց տխուր, որ մարդ են սպանել և այժմ հալածական, անտուն, մի մանուկ էլ հետերնին՝ աստանդական, ո՛չ մի տեղ հանգիստ չեն գտնում… Սողոմոնի երեսից ժպիտն անհետացել էր… Իրավ է, գյուղացիք օգնում էին նրանց, եղբայրներից գյուղ իջնողին տալիս էին պաշար, ոչխար, հագուստ, սակայն մյուս կողմից հալածանքը ստիպում էր միշտ շարժուն, միշտ թաքնված, քարայրների, խիտ անտառների մեջ ապաստանել, ո՛չ ազգականի կարողանալ երևալ, ո՛չ ժամերգություն լսել, հայրենի գյուղը մտնել…

Այսպես նրանք փախստական՝ ապրում են ամբողջ ամառը։ Քանիցս ձիավորների զինված խմբեր, նրանց ետևից ընկած՝ որոնում-գտնում են, բայց միշտ փախստականներին հաջողվում է ազատվել, մինչև մի օր էլ, այդ դժբախտ Չըռ-չըո-քարի լեռը եղած ժամանակ, մատնության շնորհիվ, թե՞ պատահմամբ, պաշարվում են հանկարծ, անհույս՝ այս անգամ էլ ազատվելու…

Ու կռվում են, որքան հնարավոր է չորս հոգուն, մի մանուկ էլ հետերնին՝ հարյուրի դիմաց…

Եղբայրներից կրտսերը զարնվում է մի թփի տակ և մեռնում տեղնատեղ. երկրորդը վիրավոր՝ ժայռերից գլորվում է ձորը և փշրվում քարերի վրա, երրորդին գտնում են ոտքը կոտրած մի քարայրի մոտ և նա էլ բանտումն է մեռնում, իսկ Սողոմոնն արյունաքամ, մի քանի գնդակ մարմնի մեջ, տասնամյա որդուն գրկած նետում իրեն, ահա, նայեցե՛ք, այն միջին մեծ «քարայրը»…

Սայլն այդ միջոցին կանգ առավ. ձիերից մեկի սանձը կտրվել էր. կառապանը իջավ, բայց երևի նա էլ էր լսում պատմողին, որովհետև ներքևում կանգ առավ և փոկը ձեռքին՝ սպասեց։

—Եվ այնտեղ,— շարունակեց ընկերս հուզված,— թշվառ ծերունին, թեև չի գտնվում, բայց երկու օր պաշարված, արյունաքամ, անխնամ և անոթի, որդին սեղմած կրծքի վրա, մեռնում է… անիծելով լեռն ու ձորը, կյանքն ու նրա դառնությունները, աղայի ամբողջ սերունդն ու հայրենի հողը… անիծելով բոլոր նրանց, որոնք սրտի փոխարեն քա՛ր են կրում կրծքերի մեջ…

Երկու օրից հետո պաշարողները քայլ առ քայլ խուզարկելով՝ հասնում են քարայրին և սառած կանգ են առնում արյունալի տեսարանի