— Յանի՛ ո՞նց… — ժպտաց շփոթված Թևոսը,– էս խո անպետք, դեն քցած հող ա։
— Ո՞նց թե դեն քցած,– ձայնն ավելի բարձրացրեց Ավագը,— տո քե՞զ ինչ, տերությանը չի՞, կուզի անպետք կթողա, կուզի՝ կվարի:
— Դե ես էլ վարում եմ է՛լի…
— Փիե՜… — բացականչեց Ավագը զարմացած,– էն խա՛չը, որ գժվել ես, ա՛դա։ Ընչի՞, բա չե՞ս իմանում, որ կազյոննի հողը թողալեն, որ վարես ։
— Հլա կա՜ց, Ավագ,– ասաց Թևոսը, թողեց մաճը և պահապանի օգնականին մի կողմը կանչեց,— դու քո աստվածը, յանի էս հողը քարոտ, փշոտ, անպետք ու ավարա հող չէ՞ր։
— Հա՛, դրուստ ա, հետո՞։
— Հետո էլ էն՝ որ ես թամզել եմ, հողը շուռ եմ տալիս, գարնանն էլ կաղբեմ…
— Յա՛… — արեց Ավագը,— տո ո՞նց թե…
— Կա՛ց, կաց,— ընդհատեց Թևոսը,— դեն քցած հող էր. հարոցի անպետք, ծաո՝ սկի՛ չկար վրեն. տերությանը ո՛չ մի խեր չկար սրանից։ Դե՛, ես էլ ա՛նհող, քաղցա՜ծ… Ես վարում եմ, քրտինք թափում վրեն, որ բալքի մի քիչ հաց հանեմ… Բա դուք ինստֆ չունե՞ք, օղլուշաղի տեր չե՞ք… թե մե՛շիցը, Մելիքի պես զափթե, ի՝ վզիս տվեք աոեք. ամա դե, ըհը ա՛յ, խո տեսնո՞ւմ ես, էս ձեռքե՜րովս եմ տակռիքը մեկ-մեկ հանել, քարերը իստակել, ճլոտ հողը քրքրել…
Տո փիե՛… — գոչեց տաքացած Ավագը,— ո՞վ քեզ կանչեց, որ անես, ո՞ւր էիր հողի վրեն քրտինք թափում։
— Արի ու զորթն ասա, Ավա՛գ, հողը ո՞ւմն ա։
— Տերությանը։
— Էտ ա, որ չես իմացեչ է՜… Հողը որ կա՝ աշխատավորինն ա, վրեն քրտինք թափողինը։ Հրեն ա՛յ, տերությունը աշխարքի չափ հող ունի անպետք՝ վեր քցած, ամա դե ես սկի՛ հող չունեմ, համ էլ ուզածս ի՞նչ ա որ, մեկ ըսենց քարոտ, անպետք կտոր…
Ավագը, իրավ է, հուզվեց, տեսնելով, թե որպիսի՛ հսկայական աշխատանք էր գործ դնում միամիտ «ուզուն-ախմախը»՝ մի կտոր հող ձեռք բերելու համար, սակայն գրեթե համոզված էր, որ «կազյոննի հողը» — լինե՛ր իսկ ամբողջ աշխարհը միասին վերցրած–կազյոննի էր, հետևապես՝ անմատչելի:
֊֊— Գժվել ես, է՛ն խաչը,– ասաց նա քիչ մեղմ ձայնով,— քանի շո՛ւտ ա Թևոս, գոմեշները քաշի ու գնա տեղդ. իզուր կչարչարվես հետո