էն ա՜րուն ա, ես՝ արո՛ւն ա… ա՛րունն ուրիշ ա, արո՛ւնն ուրի՛շ… Ձեր խելքի բանը չի զակոնի խոսքերն իմանալը…
- Ինչ որ ա…- միջամտեց ստարշինան,- հիսուն մանեթ պտի տաք… տաս մանեթ էլ մյո՛հրի[1] փող, մի-երկու մանեթ էլ փրավլենու [2]ծախսը… տվեք տենա՛նք…
Գանգատավորները սարսափահարների դեմքեր ընդունեցին և միմյանց նայեցին։
- Փիե՜…- ձայնեց մեկը,- համ ծեծը ուտենք…
- Նրանք էլ ծեծ կուտեն,- վրա տվավ Տելոն։
- Համ էլ փո՞ղ տանք…
- Նրանք էլ կտան։
- Մե՞զ կտան։
- Ո՞նց չէ,– ծիծաղեց պիսերը,- ջառման որ կա՝ խազնինն[3] ա, ձեզ նրանից մի կոպեկ էլա չի հասնի։
- Բաս մեր հիսուն մա՞նեթը…
- Է՛ն էլ խազնին կերթա… թե գնաց…
- Բա ըտենց բա՞ն եք տեհել, ա՛ խալխը…- ճչաց գանգատավորներից մեկը,- չենք ուզում, էլ գանգատավոր չենք…
- Ոնց թե չեք ուզում,- գոռաց Տելոն,- տո զակոնին ձե՞ռք եք առել, զակոնի ձեռքը որ ընկաք, էլ ազա՞տում ունեք, պիսերը որ գրեց՝ պրծա՜վ… էլ հմի ուզեք-չուզեք՝ դուք էլ եք զակոնի ճանկն ընկել, նրանք էլ… փողը պիտի տաք… իմացա՞ք…
- Տո իմացա՛նք, իմացա՛նք… ամա դե չե՛նք ուզում էդ զակոնը…
- Ձենդ, հարամ զա՛դա, ո՞նց ես ջուռռաթ անում… հանեք շուտ հիսուն մանեթն ու ռա՞դ ըլեք… հանաք-մասխարութեն ա… Պիսե՛ր…
Սոսկալի էր այդ միջոցին «օրենքի հսկողը». աչքերը ոլորում էր, քիթն ավելի շուտ-շուտ վեր քաշում, ձեռքի ճիպոտով ոտն ուժգնությամբ ծեծում։
- Հրամայի՛ր, ստարշինա՛…
- Պրեդպիսանի[4] գրի քյոխվին, որ առաջ է՛ս շան տղերանցիցը բռնի հարյուր մանեթ առնի, հետո էլ է՛ն հարբածներին բռնոտի, ձեռքն ու ոտքը կապի ու մեր հրամանոց դիվանխանեն ղրկի…
Ամենքը լուռ էին. գանգատավորները կծկված՝ մի կողմ էին քաշվել