Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ իսկ մտածությամբ, որոշեցի իջեցնել նրա հոռետես տրամադրության վրա իմ սառը փիլիսոփայությաների կռանը, ներշնչել նրան ա՛յն միտքը, որ չպետք էր չափազանց ոգևորվել—հուսահատ հիասթափումի չհասնելու համար, չպետք էր շատ երազել՝ զարթնումի դառն իրականությունից չտանջվելու համար… ներշնչել, որ այդպիսի մահը փոքրոգություն է, և որ միմիայն թուլամորթ հոգինե՛րն են, որոնց առատացնում են արտասուքը և փութացնում մահը՝ անզգայանալու, կռվից խուսափելու համար…

Համենայն դեպս՝ Ադդան երևի վճռել էր խոսել, սիրտը բանալ մեկին։ Գուցե հենց նրա համար, որ ունենար իր անէացման փիլիսոփայությանը համամիտ մարդ։ Համամտությո՛ւն էր պետք նրան՝ երևի ջնջելու համար այն ետին վարանումը, որ ըստ երևույթին դեռ կասեցնել էր աալիս վճռական քայլը։

Երբ հասել էինք խիտ ծառերով եզերված մի ծառուղու, կռթնեց նա իոչոր մի տանձենու և ասաց խուլ ձայնով.

— կանգնեցե՜ք. ես ձեզ կպատմեմ իմ մտածությունները։

— Եվ ձեր վշտե՞րը։

— Նստենք մի տեղ։

Ընտրեցինք կանաչ մի թումբ։ նա նստեց բարձր, իսկ ես քիչ հեռու ակոսի մեջ։

Ու սկսեց պատմել։ Կցկտուր, ցանուցրիվ, երբեմն դողդոջուն, մարող ձայնով, երբեմն սառն ու դառն ժպիտով, մեկ-մեկ՝ խանդալից շեշտով…

Պատմեց կարճ, կտրուկ և խիստ բառերով, առանց ոչինչ ծածկելու։ Զաղկո՛ւմ էր կարծես ինքն իրեն և ախորժ էր զգում այդ գանահարությունից։

Ոչինչ չհացրի,ո՛չ մի բառով չընդհատեցի։

Պատմությունը, իրավ է, սրտառուչ էր, սոսկալի, բայց ո՜չ տարօրինակ։ Միջավայրը և ժամանակը ջնջում էին ամեն արտասովորություն՝ եղածի մեջ։

Ուսանողուհի՝ կարողացել էր վերջապես ազատ վայելել այն մեծ, անձնազոհ սերը, որ ուներ նա դեպի իր մանկության ընկեր երիտասարդը: Անունը պետք չէր տալ։ Ուժեղ բնավորության տեր, աշխույժ և խելոք մի տղա էր դա, որին Ադդան պաշտում էր որպես աստծո և հավատում էր։ Նրա հետ միասին էր, որ մտել էր գաղափարական գործուեության մեջ, տեսել էր գյուղացու զրկանքը, բանվորի հարստահարվելը, կանանց պոռնկությունը և մանուկների տգիտությունը… Տեսե՛լ էր և