և հարուստ երիտասարդ։ Երևի Լիզան նրա գլուխը դարձրել էր։ Մարդը գրեթե ամեն օր զբոսանքների էր հրավիրում ամբողջ ընտանիքին, մեկ-մեկ է՛լ երկու ուսանողներին: Մի օր կառքով էին գնում Ջանխոտ, մյուս օր՝ շոգենավով, երրորդ օրը նավակներով պտույտի էին ելնում ն այդպես անվերջ։ Նսեմացել էի ես։ Ասենք ի՛նքս էլ դեմ չէի դրան։ Այդ երիաասարգների ընկերակցությունը չէր գրավում ինձ։
Այնպես որ, երկրորդ ամիսը արդեն մնացել էի բոլորովին մենակ, թափառում էի ծովի եզերքները ամեն ուղղությամբ, անտառ ու պուրակ չէի թողել, որ ոտնատակ տված չլինեի։ Մինչև իսկ դիմացի լեոան կետը բարձրացա մի օր և վերադարձա, այլև այցելեցի ֆրանսիական հեռավոր ծովափնյա գործարանը, ուր կրաղյուս էին պատրաստում ն խոշոր շոգենավերով արտահանում։
Այլևս տեսնելու բան չէր մնացել։ Միևնույն տեղերը գնալուց զզվել էի, լողանալուց էլ ձանձրացել, կարդալուց էլ։
Վերջերում սակայն, գտա փարոսի մոտերքը կառուցված մի կեռ գետնափոր հյուղ, ուր ապրում էր մի ծերունի տաճիկ ձկնորս։
Ւնքնատիպ, կյանքի դառնություններից լա՛վ կրթված ու փորձառու դարձած այդ արևելցին հետաքրքրեց ինձ։ Հաճույք էր պատճառում նստել նրա կողքին՝ հյուղի հովանու տակ և լսել։
Երկու հոգի էին՝ հայր և որդի։ Ամեն տարի այդ ամիսներում գալիս էին՝ հյուղը նորոգում, ձուկ էին բռնում և տեղն ու տեղը վաճառում, այդպիսով քիչ գումար էին ունենում և տուն վևրադաոնում:
Գրեթե ամեն օր այցելում էի նրանց, մանավանդ երեկոյանները։ Հագնում էի վերարկուս ծովից փչռդ հովից պատսպարվելու համար, իջնում էի ծովափը և ժամերով նստած մի ժայռի վրա, դիտում էի, թե ի՛նչպես հայր ու որդի ցցեր էին տնկում ջրի մեջ շեղակի ուղղությամբ, հետո մեծ թոռը տանում դեպի ծովի խորքը, լարում ծովաբերանի առաջ և չվանը բերում՝ խրճիթի մոտ խփած ցցին կապում:
Այդ գործողությունը տևում էր մի քանի օր։ Հետո սկսվում էր ձկնորսությունը, որ տեղի էր ունենամ աոավոտը լուսաբացին։ Հրճվանքով ներկա էի լինում, երբ թոռից ափի վրա էին շուո տալիս և կամ նավակի մեջ՝ բազմաթիվ փոքրիկ, ոստոստուն, արծաթափայլ ձկներ։
Երբեմն նստում էի ծերունու և որդու հետ նրանց նավակը և գիշերով սահում–գնում էինք մինչև ծովի բացը, ուր որսորդներն իրենց ուռկանն էին հարդարում, ամեն կողմից զննում և կամ կամաց-կամաց հավաքելով՝ պատրաստվում էին դուրս քաշել։
Ուռկանի ժողովելը տեղի էր ունենում առավոտը շատ շուտ՝ լուսադեմին,