Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին, կողոպտում ու հալածում բոշաներին։ Մի քանի պաշտոն պաշտոնյաներ, ինչպես պատմում էին, ստիպել էին բոշաների մի խմբի՝ երկու ամբողջ օր քարշ տալ իրենք ետևից բերվող կողոպտած իրեղենները, հետո ծեծել էին նրանց, կողոպտել և ծիծաղելով ճանապարհ դրել։ Մի ուրիշ տեղ էլ չերքեզները հարձակվել էին մի խմբի վրա, եղածը կողոպտել, էշերին սպանել,- Եվ դա ամեն մի բոշայի արտասուքն էր հոսեցնում-հետո կանանց էլ ծեծել էին՝ ասելով, որ ինչո՞ւ են տգեղ… անցել։

Սակայն ամենից սոսկալին առայմմ ուստա Հարությոլնի կնոջ՝ Մարգոյի դեպքն էր, որ դեո շարունակում էր հուզել մտքեր, Աթոռակալի ջանքերը կայմակամի մոտ՝ ծիծաղ էին չարժել, մի՞թե կարելի էր գանգատ տալ մի կայմակամի և մանավանդ սուլթանի ազգականի վրա։

Ամեն բոշա, սակայն, ատամ էր կրճտեցնում թուրքերի դեմ և ամեն անդամ, երբ ուստա Հարությունի դռան աոջևով էին անցնում, պարտք էին համարում մի հայհոյանք արձակել «պսուների» (թուրքերի) հասցեին։

Ուստա Հարությունը յուր կնոջ հետ պատահած դժբախտությունից հետո Պոյապատ էր հաստատվել, Թշվառ Մ արգո։ Նրան կիսամեռ բերել ձգել էին ավանը։ Ամբողջ աշունը հիվանդ, քիչ էր մնացել մեռներ, միշտ աղաղակում էր, հայհոյում, անիծում, մեռնել էր ուզում, բայց երբ քիշ հանդարտում էր, կպչում էր ամուսնու օձիքից և աղաչում, որ Ստամրոլ գնային, ուր նա մտադիր էր գտնել իրեն անպատվողին և վրեժ առնել։ Այժմ Մ արգոն միայն վրեժ էր մտածում, միայն նրա համար ապրում է

— Խելառ,— ասում էր նրան ամուսինը և միշտ ուսերը թոթվելով դուրս գնում։

Մարդ չէր իմանում. թե ուստա Հարությունը այժմ ինչո՛վ էր զբաղվում. չէ՞ որ այլևս ոչ մաղ էր գործում և ոչ էլ կաշի մաքրում, այլ անդադար շուկայում ման էր գալիս, պաշտոնյաների շուրջը պտտում, կայմակամի տան պատերի տակ քարշ գալիս, հետո հանկարծ մի քանի օր էլ չէր երևում։ Երբ Պոյապատ էր հաստատվել, աթոռակալը նրան տեղ էր տվել, բայց, ի դարմանս բոլորի, մի քանի ամիս հետո Հարությանը փող էր երևան բերել և մի տուն դնել։ Սկզրում բոշաները նրա հետ լավ էին, նրա թշվառ կնոջը խղճում էին, բայց հետո Հարությունի ընթացքը սկսեց բոլորին կասկած ազդել, և ամեն անդամ, երբ նա թուրքերի հետ էր, խեթ֊խեթ էին նայում, մի անգամ էլ, մի քանի հոգի լրտեսելով, լսեցին, թե նա ինչպես յուր ազդի վրա ծիծաղող թուրքերի համամիտ էր լինում, լոմերի սովորությունները ծիծաղելի կերպով