— Ոչ, էֆենդի, արիշ պատճառ էլ կա. նրանք բնականից սևացել են․ հրաման տվեք․ պատմեմ։
— Պատմեր, Արթեն, պատմիր, քիչ ծիծաղենք․․․
Այս խոսակցությունը տեղի էր ունենում կայմակամի շքեղ սեղանատան մեջ, ճաշի սեղանի վրա, որի շուրջը բազմել էին 6—7 թուրք պաշտոնյաներւ Կայմակամը, մի հաստափոր, կարմիր թշերով, զվարճասեր և հանգստություն սիրող անձ, բազմել էր վերի գլուխը։ Նրա կողքին քյաթիբն էր, Պոյապատի շատ ազդեցիկ կառավարչական քարտուղարը. հետո մի քանի հյուրեր Գասթեմունից եկած։ Դռան մոտ, մի ղափթիեի և ծառայի շարքում, ձեռքերը սրտի վրա դրված՝ երևում էր կարճահասակ բոշա Արթենը, որ խիստ խոնարհ դիրք բռնած, աչքերը սպասողական և ուշադրական արտահայտությամբ չարած՝ նայում էր կայմակամին և հենց որ նրա ակնարկը ստանում էր, իսկույն կծկվում էր, քծնող գծեր կազմում դեմքի վրա։
Խոսակցությունը սկսել էր Ստամբոլից, հասել էր Սինոպ. Գասթեմանի։ Մի պաշտոնյա գանգատել էր իրենց պաշտոնից, ժողովրդից, մի ուրիշը դիտել էր տվել, որ շատ դժվար է գործ ունենալ բոշաների պես թափառական, աներես ու գող ժողովրդի հետ, և երրորդն էլ սկսել էր պատմել բոշաների մասին լսած տարօրինակությունները և ծիծաղեցնել։ Կայմակամն էլ գիտեր այդ մասին և մի քանի ծիծաղելի անեկդոտներ էլ ինքն էր պատմել։
Կուշտ ծիծաղել էին այն սովորության վրա, որ բոշան յուր ավանակին ավելի է սիրում, քան զավակին։ Սուրեյա էֆենդին (ձախ կողմի հյուրը) պատմել էր, որ տեսել է, ին՛չպես մի բոշա սիրուն կին լվանալիս է եղել էշի մռութը և համբուրել…
— Զենեբեթլեր.․.– գոչել էր կայմակտմը։
— Նրանք էլ գյավուր են,— ասել էր քյաթիբը,– իսկ գյավուրները ոչ մի «հարամ» չգիտեն։
Դրանից հետո էր, որ մի պաշտոնյա հարց էր դրել, թե ինչո՞ւ այդ ժողովուրդը այդքան սիրում էր թափառել և միշտ արևակ՚եզ էր ու սև։
— Սև լինելը հասկանալի է,– ասել էր Սոլրեյա էֆենդին,– թափառելուց է. արևն ու քամին են արել։
Եվ այդ ժամանակ Արթենը, որ առիթ էր փնտրում յուր վրա ուշադրություն հրավիրելու, համարձակվել էր մի քայլ առաջ գնալ և խնդրել, որ իրեն թույլ տան բացատրելու այդ կետը։
— Ո՞վ է դա,– հարցրեց Սուրեյան՝ ակնոցները ցցելով քթի վրա։
— Մեր Արթենն է,— ժպտաց կայմակամը.– թեև բոշա է, բայց լավ մարդ է։