Jump to content

Էջ:White Varsenik.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճամբաներու, անեզր արտերու, ազատ շրջագայության խորին ճաշակը ոչնչով կարելի էր մեղմել։ Ամեն ինչի կընծայվեր չափազանց ու սաստիկ կրքով մը։ Ու կզգար, թե ամեն ինչ իր վրա խոտելի կթվեր զինքը շրջապատողներուն։ Կյանքի է՛ն չնչին ու էն ընտանի արարքներն իսկ կմերժեր կատարել ինչպես մը թելադրեին իրեն։ Նեղ հարկաբաժնի մը մեջ կձգտեր ապրիլ՝ ինչպես կապրեր աքսորի հեռավոր կյանքերուն մեջ, անզուսպ ազատությամբ մը։ Ու երբ կզգացնեին իրեն ատիկա՝ կողմնակի ակնարկություններով, վերստին ու հարկ եղածին պես կրկնելով ինչ որ ըրած էր, կապաստաներ գրեթե ոխակալ լռության մը, կամովին դուրս գալով ընտանեկան շրջանակեն, որ իրը չէր թվեր։

Ու միայն զվարճանալու և իր գիրը փորձելու համար չէր, որ իրիկուն մը պատրաստեց այդ տասնաբանյան: Իրավ է թե վերադարձեն ի վեր ամբողջ էջեր կմրոտեր՝ գրելու և կարդալու սովորությունը վերագտնելու համար։ Արդարն, առաջին անգամ, որ գրիչը ձեռք առավ երկու տող գրելու համար, քիչ մնաց, որ ապշութենեն պիտի ճչար։ Քաղաքը, շնորհիվ մատներուն վրա ստացած քանոնի հարվածներուն, սորված էր տառերը լուսավորչական ոլորումներով հանգուցել իրարու նոր տողերն ու հատուկ անունները գլխագրով սկսիլ, գրերուն հաճելի կորությունները տալ և այլն։ Այժմ վերստին կգրեր իր հորը պես՝ քառակուսի, ավելի քան անկյունավոր, մանր ու անջատ տառերով։ Անգութ ժպիտով մը, կմտածեր՝ թե ուսուցիչներուն հոգնությունը զուր գացած էր ու ինք վերագտած էր իր ընտանիքին հայոց տառերը քովե քով շարելու եղանակը։ Արդ՝ որպես հեգնանք, որպես տեսակ մը վրեժխնգրություն, իր ուսուցիչներովս գրով, խմբագրեց տասնաբանյան ու կախեց անկողնին վրա, ի ցույց մեծ մորը և մյուսներուն։

ա) Բաբգեն, տղա՛ս, քիթդ վեր մի՛ քաշեր։ Թաշկինակ ըսվածը շինված է խնջելու համար։

բ) Երբ քեզի խոսք կուղղեն՝ քթիդ տակեն մի մռլտար հը, հա, չէ: Ընդհակառակն, քաղաքավարությամբ պատասխանե՝ այո՛, մորաքույր, ո՛չ, մեծ մայրիկ, ներողություն, ի՞նչ կսեիր, մորեղբայր:

դ) Տունը եթե հյուր գա, ոտքի ելիր ու բարևե, եթե նույ-