Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավարտեց եզդի ժողովրդի մեկ որդի ևս։

Ամեն անգամ, երբ մարտի դաշտից, սահմաններից ստացվում էր որևէ եզդիորդու մահվան լուրը, հասկանալի է, որ եզդի համայնքն ապրում էր երկակի զգացում՝ տխրության և հպարտության։ Նույն զգացումները, հասկանալի է, ունեցավ նաև Տիտալի մահվան դեպքում։

Տխրեցինք, որ, կարելի է ասել, պատանի հասակում մահացավ մեր ժողովրդի զավակը, սակայն մյուս կողմից ատամներս ու բռունցքներս սեղմելով հպարտացանք ու հպարտանում ենք, որ Տիտալն ու արցախյան պայքարում զոհված մեր տղաները մեկ անգամ ևս հաստատեցին, որ եզդի ժողովուրդը հավատարիմ է իր նախնիների պատգամներին ու երբեք չի դավաճանել ու չի դավաճանի այն պայմանը, որը կապել է եղբայր հայ ժողովրդի հետ։

1997 թվականի մայիսի 16-ին Տիտալն էլ դասվեց եզդի հերոսների շարքը, ովքեր իրենց թանկագին կյանքը չխնայեցին նաիրյան երկրի պաշտպանության ու ազատության համար։

Տիտալ Գելոյանը թաղվեց նախկին Մասիսի շրջանի Ռանչպար գյուղի ազգային գերեզմանոցում։ Տիտալի գերեզմանը դարձավ ոչ թե մի սովորական վայր, այլ՝ ուշադրության ու մշտական այցելությունների արժանի։ Եվ ամեն անգամ, երբ Ռանչպար գյուղ գերեզմանոց են այցելում ծանոթ ու անծանոթ անձինք, անպայման այցելում ու յուրովի են վերհիշում Տիտալին ու մեր այն տղաներին, ովքեր արցախյան պատերազմին ու պայքարին նվիրաբերեցին իրենց երիտասարդ ու թանկագին կյանքը…