Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ 1986 թվականին Լենինականի ՊՊԾ վաշտում ընդունվել եմ աշխատանքի որպես միլիցիոներ։ Մասնակցել եմ 1988 թվականի երկրաշարժի փրկարարական աշխատանքներին։

1989 թվականին ՆԳ վարչությունում ֆիզ. պատրաստականության գծով նշանակվել եմ տեսուչ։

1991-1994 թվականներին աշխատել եմ որպես ՆԳ վարչության կադրերի բաժանմունքի տեսուչ, հետո ավագ տեսուչ։

1994 թվականի դեկտմբերից տեղափոխվել եմ Գյումրու քրեական հետախուզութան բաժանմունք՝ որպես օպեր-լիազոր։ 1999թ. հունիսի 5-ին տեղափոխվել եմ ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնին՝ առ այսօր։

Սամբո ու ձյուդո ըմբշամարտի ՀՀ բազմակի չեմպիոն, ՀՀ ոստիկանության առաջնությունների բազմակի հաղթող։

1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ ոստիկանապետի կողմից պարգևատրվել եմ «Ոստիկանության գերազանցիկ» կրծքանշանով։

Կամավոր մասնակցել եմ ՀՀ սահմանամերձ գոտիների պաշտպանությանը։ Մասնակցել եմ Ղոչազի, Կոռնիձորի, Գորիսի, Խնածախի, Սառնունքի, Աղիտուի, Անգեղակոթի և Բիչանակի պաշտպանական մարտերին ու Լաչինի միջանցքի ընդլայնմանը։

1999 թվականին ստացել եմ ոստիկանության մայորի կոչում։

Երկրապահ կամավորականների միության անդամ եմ։ Պարգևատրվել եմ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով,