Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1986-92 թվակաների Նաիրիի շրջանի անասնամթերումների գրասենյակի տնօրենն եմ եղել:

1988 թվականին ավարտել եմ Երևանի Անասնաբուժական-անասնաբուծականն ինստիտուտը:

1989 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվել եմ ՀՀ եզդիների ազգային միության նախագահ, իսկ 1997 թվականին Աշխարհի եզդիների Միության նախագահ:

1988-1994 թվականներին մասնակցել եմ ղարաբաղյան շարժմանը, ղեկավարել եմ եզդիական կամավորական ջոկատը, եղել եմ նրա կազմակերպիչն ու մարտական գործողությունների շտաբի պետը, հրամանատարը:

Ղարաբաղյան պատերազմում և հայոց պետականության վերականգնման գործընթացում մատուցած ծառայությունների համար ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության 1992 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ արժանացել եմ Եզդի ժողովրդի ազգային հերոսի կոչմանն ու ոսկե մեադլին:

Միաժամանակ մասնակցել եմ երկրաշարժի փրկարարական աշխատանքներին, եզդիական ջոկատով փրկել ենք տասնյակ մարդկանց և երկրաշարժի գոտուն ցուցաբերել ենք նյութական օգնություն:

1991 թվականից մինչև օրս «Եզդիների ձայն», իսկ հետագայում «էզդիխանա» թերթի տնօրենն եմ:

2005 թվականի ապրիլի 13-ին, ՀՀ եզդիների ազգային միության որոշմամբ արժանացել եմ «Եզդի ժողովրդի ազգային հերոսի» կրկնակի կոչման: Այս կրկնակի կոչմանն արժանացել եմ այն մեծ ծառայությունների համար, կազմակերպել և ղեկավարել եմ եզդի ժողովրդի պայքարը պետականորեն եզդի ժողովրդի անվան վերականգնման համար:

Մասնակցել եմ եզդիերեն դասագրքերի ստեղծմանը, ղեկավարել դրանց աշխատանքը, ընդ որում, 1-2, 4-5-6-7-րդ դասարանների դպրոցկան դասագրքերի համահեղինակն եմ ու 3-րդ դասարանի դպրոցական դասագրքի հեղինակն եմ: Միաժամանակ հեղինակն եմ «Եզդի ժողովրդի սխրանքը ղարաբաղյան պատերազմում», «Մենք եզդի ենք», «Մի գերդաստանի պատմություն», համաղենիկան եմ «Եզդի ժողովրդի մասնակությունը ղարաբաղյան պատերազմում» գրքերի:

2007 թվականի հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի թիվ 78 հրամանով պարգևատրվել եմ «Մարշալ Հ.Ք. աղրամյանի անվան» մեդալով:

2007 թվականի դեկտեմբերի 15-ին` իրանագիտության Կովկասյան Կենտրոնի գիտական խորգրդի որոշմամբ եզդիական կրոնի և եզդի ժողովրդի պատմության բնագավառում ունեցած ակնառու վաստակի համար ինձ շնորհվել է Եզդիների ազգային պատմության և աստվածաբանության դոկտոր պրոֆեսորի կոչում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ:

Ամուսնացած եմ, ունեմ 5 տղա և 3 աղջիկ:

Ինքնակենսագիր` Ա. Թամոյան