Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր կարող անարձագանք մնալ մեր ժողովրդի կողմից։ Եվ մեդալի հանձնման հանդիսավոր արարողության օրը, որը տեղի ունեցավ Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ամո եզդիաբնակ թաղամասում, վերածվեց իսկական համաժողովրդական տոնի։ Եզդի ժողովրդի անունից խորին շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի իշխանություններին իմ համեստ վաստակը բարձր գնահատելու համար։ «Մարշալ Բաղրամյան» մեդալը հատկապես թանկ է ինձ համար, որովհետև այն տրված է ռազմական գերատեսչության կողմից և ազատագրական պատերազմում իմ ունեցած դերակատարության համար։ Ես և իմ ազգակիցներն այդ պատերազմում պաշտպանել ենք այն հողը, որը մեզ համար թանկ է ու սուրբ, որտեղ ծնվել ենք, ապրելու են մեր զավակները․․․

— Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը։

— ․․․Իմ տունը, տեղը, ծննդավայրը, երկրորդ հայրենիքը։ Հայաստանն աշխարհի այն եզակի անկյուններից է, որտեղ ապրում ու բազմանում է իմ ժողովուրդը, զարգանում է մշակույթը, որտեղ մենք կարողանում ենք պահպանել մեր իսկ ազգային դիմագիծը, ծիսակատարություններն ու սովորությունները, տոնակատարությունները․․․ Մենք՝ եզդիներս, ավանդապաշտ ու ավանդապահ ժողովուրդ ենք։ Ամբողջ աշխարհում շուրջ 2 մլն եզդի է ապրում, բայց մենք միայն Հայաստանում է, որ կարողանում ենք մեր ազգային ինքնությունը պահպանել, ավելին՝ զարգացնել։ Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը հազարամյա պատմություն ունի, և մեր խնդիրն է, որ այդ բարեկամությունն է՛լ ավելի սերտանա և ամրապնդվի։ Մենք բախտակից և զինակից ժողովուրդներ ենք։ 1915թ. Հայոց եղեռնի ժամանակ թուրք հրոսակների զոհը դարձան