Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգ ու ժողովուրդ են, ունեն իրենց ուրույն լեզուն ու պատմությունը, իրավունք ունեն հայ եղբայրների հետ կողք-կողքի ազատ ու անկաշկանդ ապրելու, կիսելու նույն ճակատագիրը, օրհասական ու դժվար պահերին միշտ իրարու հովանի դառնալու։ Ինչևէ, երբ ստալինյան ռեժիմն արդեն մտել էր իր տարերքի մեջ, ինչպես նախկին ԽՍՀՄ շատ ժողովուրդների, այդպես էլ եզդիների անունը մոռացության տրվեց։

Անկեղծությունը պահանջում է ասել, որ հատկապես նախկին ՀԽՍՀ-ում եզդիների անձը հաստատող փաստաթղթերում՝ ծննդյան վկայականներում, անձնագրերում և այլ փաստաթղթերում, գրվում էր եզդի, սակայն, երբ գործը հասնում էր մարդահամարներին, մամուլին և պետական մարմիններին, եզդի անունը մոռացվում էր և մեջտեղ էր գալիս բոլորովին օտար ու անընդունելի ազգի անուն, որը երբեք ընկալելի, ընդունելի չի եղել այս ժողովրդի համար։

Եթե իրականության առջև չմեղանչենք, այս գործում իրենց «մեծ» ներդրումն ունեն մի քանի քուրդ կամ քրդացած եզդիներ, ովքեր տարվելով ամենատարբեր և ամենասին նկրտումներով, փորձեցին վերացնել ու մոռացության տալ եզդի ժողովրդի անունը։ Ինչի համար, ինչպես ասվեց, դարերով տառապել ենք, և այսօր էլ աշխարհի շատ երկրներում նույն վիճակն է, բացի ՀՀ, ՌԴ, Վրաստանի Հանրապետության, որտեղ եզդիները պաշտոնապես ճանաչվում են առանձին ազգ ու ժողովուրդ․․․ Օրինակ՝ Հայաստանում 1926 թ. 12300, 1989 թ.՝ 51900, 2001 թ.՝ մոտ 41000 եզդի էին ապրում։

Իհարկե, այս ամենը՝ եզդիների անվան վերականգնման գործընթացն, սկսվեց Խորհրդային Հայաստանից, ինչպես արդեն ասվեց, դեռևս հեռավոր 1988 թվականին․․․