Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սկզբնական շրջանում կարծես թե ամեն ինչ անսովոր ու հանկարծակի էր, բազում հարցականներ կային․ ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել։ Եվ հենց այս ժամանակ էր որ փայլեց Ազիզ Թամոյանի կազմակերպչական մեկ այլ ընդունակություն ևս անպայման, մեր նախնիների նման, պետք է մասնակցել մարտերին, կանգնել եղբայր և դաշնակից հայ ժողովրդի կողքը, ժողովուրդ, որի հետ, ինչպես ժողովրդի լեզվով է ասվում, շատ նեղ ու լեն օրեր ենք տեսել․․․

Մենք լավ ենք հիշում, մինչ եզդիական ռազմական շտաբի հիմնադրումն ու ստեղծումը, Ազիզ Թամոյանն, ինչպես ասում են, ստուգեց համայնքի տրամադրությունն ու կարծիքը։ Նա, իհարկե, հավատացած էր, որ եզդի համայնքը հեռու չի կանգնի վերոհիշյալ իրադարձություններից, սակայն պետք էր ամեն ինչ խելոք, չափված ու ձևված անել։ Եվ, փառք Աստծո, այդպես էլ եղավ․․․

Մեր առաջին ազատամարտիկները, որ հաղթահարեցին խորհրդային շրջանի վախն ու մտավախությունը, Իսոն, Ագիտը, Մըշիրը, Թեմուրը և շատ այլոք էին, որոնց մասին դեռ մանրամասն ու հանգամանորեն կասվի ու կգրվի։

Որոշ հարցեր պարզելու համար, որոշվեց հանդիպել Վազգեն Մարզպանի հետ։ Ազիզ Թամոյանը նպատակ ուներ եզդիական առանձին ջոկատ կազմակերպելու վերաբերյալ կատարել առաջարկություն։ Դա 1992 թվականն էր։ Պետք է ասել, որ մինչև 1992թ. եզդիական և հայկական ջոկատները գործում էին ինքնուրույն՝ պետությանը չէին ենթարկվում։

Վ. Սարգսյանի հետ հանդիպումից նաև այն եմ մտաբերում, որ նա մեծ հարգանքով ու սիրով խոսեց մեր երկու ժողովրդի բարիդրացիական փոխհարաբերությունների և մեր