հայոց հողի նկատմամբ, և Իսոն ինքնամոռաց իր հայ զինակիցների հետ մասնակցում էր հայոց հողի պաշտպանությանը և ցուցաբերում անձնուրացության օրինակներ, նա միշտ ժամանակ էր գտնում հանդիպել եզդիների ազգային շարժման ղեկավարության, հատկապես Ազիզ Թամոյանի հետ և ստանալ խորհուրդներ, ինչպես նաև իր տպավորությունների ու փորձի մասին խոսել եզդի այն երիտասարդների հետ, ովքեր «վարակվել էին» իր և իր նմանների օրինակով ու պատրաստ էին հետևել իրենց։
Անկեղծությունը պահանջում է ասել, որ սկզբնական շրջանում եզդի կամավորականների թիվն այնքան էլ մեծ չէր, ինչպես որ եղավ հետագայում, երբ կամավորականների հավաքագրման և մարտի դաշտ տանելու ծանր և պատասխանատու գործն իր վրա վերցրեց եզդիական շարժման ղեկավարությունն՝ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ։ Այս ընթացքում Իսոն բազմիցս հանդիպում էր նաև մեզ ու երբեմն սրտնեղում էր, որ եզդի կամավորականների թիվն ավելի մեծ պետք է լինի, քանի որ մենք միասին ենք ապրում ու միասին էլ պետք է կիսենք բոլոր ժամանակների դժվարությունները։
Ամեն անգամ երբ Իսոն վերադառնում էր սահմանների պաշտպանությունից, կարծես թե տրամադրությունը փոխվում էր դեպի լավը եզդի կամավորականների և բարերարների թիվը, ովքեր օգնում էին ռազմադաշտում գտնվողներին, մեծանում էր․․․
Իսոն մի ուրույն հմայք ու դեպի իրեն ձգող ուժ ու կարողություն ուներ և կարողանում էր իր ետևից շատերին տանել, ինչը խոստովանում էին շատ-շատերը։
Իսոն մեր համայնքի հիշողության մեջ մնաց ոչ միայն,