Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որը միշտ էլ եղել է հավատարիմ, անդավաճան ու շիտակ։

Հասկանալի է, որ Ազիզ Թամոյանը ներկա էր Թեմուրի հուղարկավորությանը և այն օգտագործեց մեկ անգամ էլ հրապարակավ խոսելու հայ և եզդի ժողովուրդների համագործակցության, համախմբվելու և ընդհանուր թշնամու դեմ միասնաբար պայքարելու մասին։


ՀԱՋՈՅԱՆ ԳԱԳԻԿ

(1972-1992)

Եթե պահպանում եմ ժամանակագրական կարգը, Հայաստանի եզդի համայնքից մարտի դաշտում հաջորդ հերոսն ու զոհը Գագիկե Ունըսն էր (Հաջոյան Գագիկ), ում ես առ այսօր էլ կոչում եմ եզդիական Գոգո անունով, ինչն ինձ ավելի հարազատ ու սրտամոտ է։

Գոգոյե Ունսը ծնվել էր 1972 թվականին՝ ՀՀ նախկին Արտաշատի շրջանի Ջրաշեն գյուղում։ Դեռևս դպրոցական տարիներից նրա մասին խոսում էին որպես ուշիմ, խելացի և կարգապահ մարդու։ Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ինչը մեկը անգամ ևս, ինչպես ընդունված է շատ և շատ ընտանիքներում, ստիպում էր ընտանիքի անդամներին նրա նկատմամբ լինել ավելի հոգատար ու ուշադիր, սակայն ինքը՝ Գոգոն, դրանից նեղվում էր, զայրնում ու ասում էր.

― Ի՞նչ է, ես հո աղջիկ չեմ, այդքան հոգատար եք իմ նկատամբ, ես տղա եմ, տղամարդ եմ, իսկ տղան ու տղամարդը ծնվել են