Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշտարակի շրջանի Արագածոտն գյուղում։ 1992 թվականին Սամվելը զորակոչվեց բանակ ու մասնակցեց Արցախի և շրջակա տարածքների համար մղվող մարտերին։

Վերջին մարտերից մեկի ժամանակ, որը տեղի ունեցավ Լաչինի մոտ, պարզվեց, որ Սամվելն անհետ կորել է։ Ինչպես զինակիցները, այնպես էլ հրամանատարները չեն կարծում, որ Սամվելը կարող էր գերի ընկնել։ Նրանք ավելի քան հավատացած ու համոզված են, որ Սամվելն ավելի շուտ ընկել է մարտի դաշտում, և ․․․ ռումբի հզոր պայթյունը միայն կարող էր անհայտ կորցնել եզդի խիզախ զինվորին։

Շատերի նման Ազիզ Թամոյանն էլ փորձեց Սամվելե Մոսկովի ողջ լինելու մասին որևէ ձևով տեղեկատվություն հայթայթել, սակայն, ինչպես պարզվեց՝ իզուր…


ՔԱԼԱՇՅԱՆ ԳԱԳԻԿ

(1973-1993)

Պատերազմի ժամանակ Ազիզ Թամոյանը դարձել էր ավելի ակտիվ ու մի տեսակ տխուր, քանի որ շատ կարճ ժամանակի ընթացքում զոհվեցին եզդի ժողովրդի բազում զավակներ։ Եզդի ժողովրդի զավակների զոհվելն ավելի էր «կատաղեցնում» ինչպես շատերին, այնպես էլ՝ Ազիզ Թամոյանին, քանի որ մատաղ տարիքում մեր տղաների զոհվելը միայն այդ զգացումը կարող էր առաջացնել, բայց ինչ կարող էիր անել՝ պատերազմի գրված և չգրված օրենքը դա էր՝ զոհեր պետք է լինեին։ Զոհերի թվի մեծանալն Ազիզ Թամոյանին չէր վախեցնում, ընդհակառակը՝