Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին կռիվ գնում, ապա Ղուլիխանն ու իր տարիքի ու տարիքով ավելի մեծերը, հասկանալի է, արդեն ունեին կյանքի հարուստ փորձ, ընտանիք և մարտի դաշտում էլ ակամայից դառնում էին առաջնորդ ու խորհրդատու։ Նման անձանցից մեկը Ղուլիխանն էր, ով ծնվել ու մեծացել էր նախկին Էջմիածնի տարածաշրջանի Խաթունարխ գյուղում։ Եվ երբ նա 38 տարեկանում հայտնվեց մարտի դաշտում շատերը, հատկապես պատանեկան տարիքի զինվորներն ու ազատամարտիկները մի տեսակ տարակուսանքով էին նայում նրան և մտովի հարցնում, «մարտի դաշտում ի՞նչ է կորցրել «ծերուկը»։ Բայց «ծերուկն» այնպես էր կռվում, որ նրանից տարիքով շատ փոքրերը բազում հարցերում դիմում էին նրան և մարտի գնալիս խորհրդակցում նրա հետ։ Ղուլիխան Սուլթանյանին վիճակված էր պատերազմի ժամանակ զոհվելով հերոսանալ ու հավերժ մնալ սերունդների հիշողության մեջ։ 1994 թվականի մայիսի 11-ին Ղուլիխանե Ռաջոն 38 տարեկանում զոհվեց մարտի ժամանակ։

Ղուլիխանն իրենից հետո թողեց երեք երեխա, ովքեր հպարտ ու անկաշկանդ ասում են, որ ունեցել են հայր, ով անվախ գնաց պատերազմ ու իր կյանքով ավելի մոտեցրեց հաղթանակը․․․

Ղուլիխանի դին հերոսին վայել կարգով հողին հանձնվեց հարազատ Խաթունարխ գյուղի եզդիական գերեզմանոցում։