Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հուլիսի 21-ին՝ նախկին Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի մոտ։

20-ամյա Նորիկն անմահացավ ու մեկ անգամ ևս ապացուցեց, որ տղամարդու մարտի դաշտում զոհվելն ամենամեծ փառք ու պատիվն է։


ԽՈՒԴՈՅԱՆ ԲԱՐԶԱՆԻ

(1974-1994)

1994 թվականի հաջորդ զոհը դարձավ Բարզանի Խուդոյանը, ով ծնվել և մեծացել է նախկին Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղում։ Բարզանիի պապիկի եղբայրը՝ Սարոն, Հայրենական պատերազմի մասնակից էր և պատվով ու հարգանքով վերադարձել էր մարտի դաշտից ու իր փորձն ու իմացությունն անմնացորդ փոխանցում էր հետագա սերունդներին, ովքեր դաստիարակվում էին հայրենասիրության ոգով։ Սարո պապիկը նրանց նաև դաստիարակում էր ազգային ավանդույթների նկատմամբ հարգանքով ու սիրով։ Հենց այս գաղափարներով տոգորված՝ Բարզանին գնաց մարտի դաշտ։ 18 տարեկանում Բարզանին զորակոչվեց բանակ ու համարյա երկու տարի խիզախորեն մասնակցեց պատերազմական գործողություններին։ Նա մարտերին մասնակցելով՝ Կապանից հասավ Հորադիզ և ոչ մի անգամ չերկնչեց, չվարանեց ու չտարակուսեց հավատաց հաղթանակին և իր զինակիցներին ոգևորեց ու՝ հուսադրեց։ 1994 թվականին նա մարտի դաշտում դարձավ հավերժի ճամփորդ, ու երկար ժամանակ չէին գտնում