Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հավատարմության մասին։ Նա պատմում էր նաև, թե ինչպես այդ օրերին էլ եզդիներն իրենց անվիճելի առաջնորդ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ նետվել են մարտի դաշտ ու շարունակում են իրենց նախնիների ավանդույթները։ Լեոնիդն ուներ բազում նպատակներ ու ցանկություններ, սակայն դրանք որոշ չափով չիրականացան՝ նա անհայտ կորավ Հորադիզի թեժ մարտերի ժամանակ։


ՀԱՋՈՅԱՆ ԹՈՌԸՆ

(1958-1994)

Ծնվել և հասակ էր առել նախկին Արտաշատի տարածաշրջանի Ջրաշեն գյուղում։ Ինչպես ամեն մի եզդիորդի, այդպես էլ Թոռընը նվիրված էր իր ազգությանն ու ազգային սովորույթներին, բայց մի հանգամանք նրան ստիպում էր ավելի ամուր ու հավատարմորեն կապնվել եզդիական շարժմանը՝ նա Ազիզ Թամոյանի ցեղակիցն էր․․․։ Իսկ սա արդեն շատ բան էր ասում։ Պետք է անպայման նշել ու ընդգծել, որ եզդիական ազգային շարժման ժամանակ մեծ դեր կատարեց եզդի աշխարհիկ ղազանի տոհմը, հատկապես հայոյի գերդաստանը, որի ներկայացուցիչն է նաև հենց ինքը՝ Ազիզ Թամոյանը։ Իհարկե, չեմ թերագնահատում շատ հոգևոր և այլ աշխարհիկ գերդաստանների դերակատարությունը եզդի ժողովրդի անվան վերականգնման պայքարում, բայց որ հայոյի գերդաստանի դերն անուրանալի է, դա փաստ է։

Ինչևէ, ղազանի տոհմի զավակ Թոռընը ոչ թե ոգևորված