Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանցից և ծածուկ կերակուր լինի տանելիս նրանց։ Ինքը գնաց, կնքեց բանտի երդիկն ու դուռը, և նշանակված պարենը իր հավատարիմ մարդկանց ձեռքով էր հասցնում նրանց. այս բանն արեց տասնևհինգ օր։

Բայց և այնպես երանելիներն ամենևին իրարանցման ու տագնապի մեջ չընկան, այլ մեծ համբերությամբ կրում էին չարչարանքները և անդադար սաղմոսներ երգելով՝ կատարում էին ամենօրյա պաշտամունքը. և աղոթքը վերջացնելուց հետո զվարթ հոգով գոհանալով՝ մի քիչ պառկում-հանգստանում էին չոր գետնի վրա։

Իսկ կալանավորվածների վրա նշանակված պահապանները սաստիկ զարմացել էին նրանց չհիվանդանալու և առողջության վրա, երբ լսում էին նրանց ձայների անդադար հնչումը։ Այդ պատճառով ծածուկ պատմեցին մոգպետին և ասացին. «Այդ մարդիկ առանց մեծ զորության չեն. որովհետև եթե պղնձի մարմիններ էլ ունենային նրանք, այնտեղի խոնավությունից արդեն քայքայված պիտի լինեին։ Շատ ժամանակ է, որ այս բանտի պահպանությունը մեզ է հանձնված. չենք հիշում, որ կապվածներից որևէ մեկը մի ամիս ժամանակ ապրած չինի այդ տան մեջ։ Արդ՝ մենք ասում ենք քեզ. եթե նրանց վերաբերմամբ մահվան հրաման ես ստացել և կսպանես, դու գիտես, իսկ եթե ոչ՝ քեզ հանձնարարված է պահել նրանց և ոչ թե պատմել, ապա կաչանավորներբ սաստիկ վտանգի մեջ են։ Մենք ինքներս էլ ահուդողի մեջ ենք և խիստ վախենում ենք, երբ տեսնում ենք այնպիսի անտանելի նեղությունները»։

Երբ այս լսեց մոգպետը, կեսգիշերին ինքը վեր կացավ, գնաց բանտի երդիկը։ եվ գիշերային մթության մեջ ներս նայելով այն միջոցին, երբ նրանք պաշտամունքից հանգչում էին, տեսավ, որ յուրաքանչյուր կապվածի անձը բորբոքվում էր անշեջ վառված կանթեղի նման։ Մեծ սարսափի մեջ ընկավ և ասում էր իր մտքում. «Ի՞նչ է այս մեծ հրաշքը. ուրեմն մեր աստվածները եկել-իջել են այս բանտը, և նրանց փառավորությունն է վառված-բորբոքվում։ եվ եթե նրանք սրանց չմոտենան, անկարելի է, որ սոսկական մարդը այսպիսի