Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիսուս Քրիստոսն այսօր ինձ էլ ձեր մեծաշուք գեղին սպասավոր դարձնի։

«Ահա մի ապաշխարող մեղավորի համար հրեշտակների ուրախությունն անվերջ է լինում երկնքում, որովհետև հենց գիտեն իրենց տիրոջ կամքը։ Որովհետև նա եկավ փնտրելու մի կորած ոչխար, այդ պատճառով էլ նրանք խնդակցում են մի ապաշխարհողի համար։ Թերևս հենց ինձ համար էր եկել Հայոց մեծ զորավարն իր բազմաթիվ սուրբ ընկերակիցներով. պսակը ձեզ համար էր բերել, իսկ ուրախության ավետիսը առհասարակ բոլորին էր տալիս։ Եվ ավելի ևս զարմացել էին ինձ վրա, որովհետև իրենց կենդանի եղած ժամանակ ինձ չէին ճանաչում, ահա իրենց սուրբ մահվան ժամանակ կամենում են, որ ես էլ բաժին ընդունեմ երանելիների հետ։

«Աղաչում եմ ձեզ, ի՛մ տերեր ու հայրեր, աղոթք արեք անարժանիս համար, որպեսզի արժանի լինիմ հասնելու այն մեծ ավետիքին, որ ձեր անսուտ բերանով ասվեց, որպեսզի ես լսեմ։ Այժմ շտապում եմ տեսնելու այն օրը, և այդ օրվա մեջ այն ժամը, որ եկել-հասել է մեզ վրա։

«Ե՞րբ պիտի լինի, որ դուրս գամ այս թանձր ու դանդաղ ձանձրալի մարմնիցս. ե՞րբ պիտի լինի, որ տեսնեմ քեզ, Տեր Հիսուս։ Ե՞րբ պիտի լինի, որ մահից չվախենամ, ե՞րբ պիտի լինի, որ իմ տգիտությունը կատարյալ գիտության հասնի։ Օգնի՛ր ինձ, Տեր, օգնիր ինձ և ամենազոր այդ մեկնի՛ր օգնելու համար. որպեսզի իմ խոսքերի խոստման համաձայն՝ գործն էլ իրոք կատարվի ինձ վրա, և ինձնով, մեղավորովս, փառավորվի մեր տեր Հիսուս Քրիստոսի անունը»։

Երբ երանելին այս ասաց, վեր կացան այն սեղանից, գոհություն հայտնեցին՝ ասելով. «Փա՞ռք քեզ, Տե՞ր, փա՞ռք քեզ, թագավո՛ր, որ մեզ ուրախության կերակուր տվիր. լցրո՛ւ մեզ սուրբ հոգովդ, որպեսզի հաճելի լինենք քո առաջ և չամաչենք, որովհետև դու յուրաքանչյուրիս հատուցանում ես իր գործերի համեմատ»։

Նույն ժամին նրանք մեծ խորհրդակցություն ունեցան, թե ի՛նչ եղանակով կարողանան փրկել մոգպետին, որպեսզի