Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չարչարանքների և մահվան պատճառ եղաք, այսօր էլ պատճառ եղեք ձեր կյանքի։ Կապանքների մեջ եղած նախարարներին արձակելու իշխանությունն էլ ձեր ձեռին է. և ձեր աշխարհի ավերը ձեզնով կշինվի, և շատերը, որ գերի են տարված՝ կվերադառնան։

«Ահա դուք ձեր աչքերով տեսաք այսօր, թե ինչպիսի՝ մի տոհմիկ մարդ էր, որին թագավորն ինքն անձամբ ճանաչում էր մեր կրոնը շատ լավ գիտենալու պատճառով, և կատարյալ էր մեր հավատի մեջ և բոլոր մեծամեծներին սիրելի, և գրեթե այս ամբողջ երկիրը կախված էր նրանից, բայց որովհետև անարգեց գենիմազգեզնը և մոլորվեց ձեր տխմար գիտության կողմը, թագավորն ամենևին չխնայեց նրա մեծ պատվին, այլ, ինչպես մի անտուն-անտեր գերի նրան աքսորեցի այնպիսի հեռավոր օտարություն, որ չի էլ կարող գնալ-հասնել իր պատժավայրը։

«Արդ, եթե նույնիսկ նրա ազգակցությանը չխնայեց պատվական կրոնի պատճառով, որքան ավելի չի խնայի ձեզ՝ օտարերկրացիներիդ, որ նույնիսկ մահապարտ էլ եք արքունի գործերի վերաբերմամբ։ Եվ ձեզ համար ապրելու ուրիշ ոչ մի ճար չկա, բացի այն, որ երկրպագություն տաք արեգակին և կատարեք թագավորի կամքը, ինչպես որ սովորեցրել է մեծ Զրադեշտը։ Եթե այդ անեք, ո՛չ միայն կապանքներից կարձակվեք և մահից կփրկվեք, այլև մեծամեծ պարգևներով ձեր աշխարհը կուղարկվեք»։

Առաջ անցավ Ղևոնդ երեցը և թարգման դարձրեց Սահակ եպիսկոպոսին. «Ինչպե՞ս հնազանդվենք քո երկդիմի հրամաններին,— ասաց նա. — ահա դու երկրպագությունդ նախ արեգակին տվիր, իսկ երկրպագության կատարումը թագավորի կամքին վերագրեցիր. մեծարեցիր արեգակին՝ նախ տալով նրա անունը, իսկ թագավորին արեգակից ավելի մեծացրիր. և ցույց տվիր, որ արեգակն առանց իր կամքի է սպասավորում արարածներին, իսկ թագավորն իր ազատ կամքով ում կամենում է՝ աստվածացնում է և ում կամենում է ծառայեցնում է և ինքր դեռ վերահասու չի եղել ճջմարտու-