Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նավոր գեղեցկության տեսքին փափագում ենք շարունակ»։

Բայց երանելի Խոստովանողը, թեպետև այսպես սիրով ընդունվեց ամբողջ աշխարհի կողմից, ամենևին չուզեց որևէ մեկին մոտենալ մարմնավոր կարիքների բավարարման համար, այլ ընտրեց իրեն համար բազմամբոխ ժողովրդից մեկուսի մի տեղ և երեք առաքինի եղբայրների հետ մեծ ճգնությամբ ավարտեց իր կյանքը։

Եթե մեկը կամենա նկարագրել, դժվար թե կարողանա պատմել նրա առաքինի վարքը։ Որովհետև եթե նրա տքնությունն ասես, անշեջ կանթեղի նման վառվում էր ամբողջ գիշերներ. եթե սակավապետությունն ասես կերակուրների վերաբերմամբ, համարյա թե անկերակուր հրեշտակներին էր նմանվում։ Եթե հեզությունն ու խոնարհությունն ուզենաս ասել, կենդանի էակների մեջ չես կարող նրա նմանը գտնել. իսկ եթե անընչասիրությունն ուզենաս ասել, ինչպես որ մեռած մարդը կայքով չի խաբվի, այդպես էլ ճշմարտությամբ իմացիր այս երանելու վերաբերմամբ։

Անդադար ձայնով շարունակ պաշտամունք էր մատուցանում և անհատնում աղոթքով միշտ աստծու հետ խոսում էր բարձունքում։ Աղ եղավ նա անհամ ացածների համար, և դրդիչ խթան հանդիսացավ բոլոր ծուլացածների համար։ Նրանով պախարակվեց ագահությունը, և շվայտ որկրամոլությունը սաստիկ ամաչեց նրա շնորհիվ։ Նա առողջություն եղավ Հայոց աշխարհի համար և շատ վիրավորներ գաղտնի կերպով առողջություն գտան նրա շնորհիվ։ Նա կատարյալ ուսուցիչ եղավ իր ուսուցիչների համար և խրատատ ու սուրբ հայր՝ իր հայրերի համար։ Նրա համբավը լսելով՝ իմաստնացան տգետները, և նրա մոտիկությունը տեսնելովս զգաստացան լկտիները։ Մարմնով բնակվում էր մի նեղ խցի մեջ, իսկ նրա սրբության ահը պատել էր թե՛ հեռավորներին և թե՛ մերձավորներին։ Դևերը զարհուրեցին և փախան նրանից, հրեշտակներն իջան և շրջապատել էին նրան։

Հույները նրա պատճառով երանի տվին Հայոց աշխարհին և շատ բարբարոսներ շտապեցին տեսնել նրան մարմ-