Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճշմարտության թշնամիներին տուր մեր ձեռքը, որպեսզի նրանց հետ վարվենք մեր կամքի համաձայն»:

Երբ այս բանն ասացին, բոլորը գլուխները գետնին էին խփում, և ողջույն ստացան ավետարանից ու եպիսկոպոսներից։

Իսկ նախարարներից մեկը, որ այնտեղ պատահեց, նրանց խորհրդի մեջ էր. սա չմիաբանվեց նրանց հետ այն մեծ վկայության գործում, և իսկույն տեղնուտեղը նրանց կողմից քարկոծվեց, և մեծ սարսափ ընկավ բոլորի վրա։

Այն ժամանակ բոլորն այնպես բորբոքվեցին զայրույթով, որ մինչև անգամ բոլոր տեսնողների երիկամները դողում էին. նրանք ոչնչի տեղ դրին արքունի պարգևները և ոտնատակ տվին ահռելի հրամանները։ Շտապով վազեցին դեպի իրենց զենքերը, ամբողջ զիշերը սպառազինվեցին՝ պատրաստվեցին և արևը ծագելուն պես զորքը երեք մասի բաժանելով՝ վրա տվին բանակին։ Առաջին գունդն արևելյան կողմից, երկրորդ գունդն արևմտյան կողմից և երրորդ գունդը հյուսիսային կողմից շուրջանակի իրենց մեջ առան-փակեցին մեծաթիվ բանակը. շատերին կոտորեցին, է՛լ ավելի շատերին երևելի մարդկանցից կապեցին և ամուր բերդերում բանտարկեցին իրենց իշխանության տակ։ Եվ բանակի կողոպուտը, թալանն ու ավարը մի տեղ ժողոված պահում էին իբր թագավորի հրամանով։

Իսկ երբ մարզպանին էլ ձերբակալեցին, նա երգումով միաբանվեց նրանց հետ, որ հաստատ կմնա ուխտին, զղջում էր, որ առաջ բաժանվել էր նրանցից։ Ապաշխարելով ընկնում էր սուրբ եպիսկոպոսների ոտները, և աղաչանք-պաղատանք էր անում, որ չմերժեն ու չհեռացնեն նրան իրենցից։ Երկու- երեք անգամ անսուտ երդում տվեց սուրբ ավետարանի վրա բազմության առաջ, երդումը գրեց, կնքեց և կապեց ավետարանից. և աղաչում էր, որ աստված վրեժխնդիր լինի [իրենից] և ոչ թե նրանք մարդկաբար սատկեցնեն իրեն։

Իսկ նրանք թեպետև հաստատ գիտեին նրա նենգավոր կեղծավորությունը, և թե խաբեությամբ նորից դառնալու է էլի առաջվա մոլորությանը, ամենևին հոգ չտարան նրա վրա