Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
4

Կա հոգու մեջ ու աշխարհում—մի ոսկի օղակ։

Բռնկում է նա ու մարում—մի ոսկի օղակ։


Ո՞վ չի գտել — ժպտալո՜վ, ժպտալո՜վ—
Անդուլ վազքի ճանապարհում — մի ոսկի օղակ․․․


Բայց ես ինչո՞ւ, քո՛ւյր իմ, ինչո՞ւ տրտմեցի այնքան,

Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ․․․