Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու հիշում եմ ես անձրևոտ մի օր —
Մի հին իրիկուն․
Հեռու երգերի խնդավառ օրոր,
Հարսանքի հանդես․—
Մաղող անձրևի կաթիլների տակ
Կանգնել էի ես․․․


է՜, քնե՜լ, քնել...
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին։
 — Մի՞թե, երբեմն, չէի՞նք միասին...
— Ա՜խ, օրոր ասա, անդորր ու օրոր,
Քնել եմ ուզում՝ գիշերն անց կացավ․․․
— Երա՞զ էր արդյոք, զառանցա՞նք, թե ցավ․․․


— Ցա՛ վ, ցա՛ վ էր, անշուշտ․
Դու երբե՛ ք, երբե՛ ք ինձ չես ժպտացել —
Քո ժպիտն անգամ ցա՛ վ է թվացել
Իմ հոգուն տկար...
Ես քեզ կանչեցի երկա՜ր ու երկա՜ր—
Դու չեկար, չեկար,—
Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի —
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի․․․

Օտար էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ,
Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր —
Ու կարմի՜ր, կարմի՜ր խաշխաշներ ցավի․—
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր

բերի։