Այս էջը հաստատված է
Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին
Կմոտենաս երկրի հեռուն Հավերժական
Կապույտին․․․
Վերջի ն սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ․
Դու կմեռնես՝ նայվածքդ հեռուն՝ Հավերժական
Կապույտին
Եվ մարմինը քո խնկաբույր — հնամենի
խունկեղեգ-
Կայրեմ որպես զոհաբերում — Հավերժական
Կապույտին․․․