Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո։
Շուրջդ մութ է, շուրջդ — մահ,— երեկո։

Կոպերի տակ քո փակված, կրակուն,
Այրվում է քո հոգին կրակում։

Հուրը լիզում է տարփոտ շրթերով դեղին
Քո երկնագույն աչքերի, քո սրտի ուղին:

Հուրը լափում է հիմա սիրտդ աղջկա —
Շուրջդ մութ Է, շուրջդ — մահ,— ու փրկում չկա...