Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5

Օրերը, որ գնացին, չե՛ն դառնա հիմա:
Օրերը մեզ բերեցին մենություն ու մահ։

Տխրություններ, որ կյանքում այս՝ անուն չունին.
— Մո՜ւթ էր տագնապը հոգուս, ու կարոտը՝ հին:

Դաշտերի մեջ երկրային, հեռավոր ու մոտ,
Մեզ չէր ժպտում ո՛չ մի լույս ու կրակ աղոտ։

Չգիտեիր, սի՛րտ իմ, որ՝ խավարում հեռվի
Պետք է երկրի՛ կրակով քո հեռուն վառվի:

Բռնկվել է, սի՛րտ իմ, տե՛ս, քո հեռուն հիմա —
Շուրջդ խավար է սակայն, ու մշուշ, ու մահ...