Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
7
Կապույտ կարոտ մեռավ։ Խառնվեց հրին։

Արևի շողքը ահա զարկել է սարին։

Որպես հսկա ադամանդ, տե՛ս, գագաթը ձյուն
Բռնկվել է իրիկվա կապույտի միջում։

Բոց է դարձել ոսկեգույն — չի՛ հալչում սակայն
Գագաթներում հուշ դարձող երազներ չկան։

Հուշ չի դառնա ձյունը՝ ջինջ գագաթի վրա՝
Սիրտս — սառույց, սիրտս — ձյուն,— կրակի

                                       քուրա․․․