Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինձ համար մեռավ ամեն սրբություն։
Գնա՛, սիրելիս։
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի —
Էլ ո՛չ մի զղջում իմ երազը հին
Հետ չի դարձնի․.․
Գնա՛, սիրելիս,
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ,—
Ուզում եմ քնեմ — ախ, ի՞նչպես քնեմ․..