Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
7

Դու հրե մի ուրու ես, աղջի՛կս,
Դու մոտիկ ու հեռո՜ւ ես այնպես։
Դու փրփուր ու պուրպուր մի աղջիկ ես —
Ու մոտիկ ու հեռո՜ւ ես այնպես։

Քո փայլով դու վառել ես երկիրը,
Կարոտով ու փայլով քո անուշ.
Քn կարոտը վաղո՜ւց ես երգել եմ —
Քn կարոտը ու փառքը անուշ։

Դու հիմա կարկաչում ես, կանչում ես,
Երերում ես հրե օրերում.
Դու կարմի՜ր քայլերգի մի հնչյուն ես —
Կարկաչում ու կանչում ես հեռու․․․