Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
11

Ու վառվում է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում
                                      հիմա ես։

Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արևառ։

Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար։

Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա —
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը,
                              որպես մահ․․․