Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<center>3. ՄԵՌԵԼՈՑ
Երեկոն անձրևոտ էր ու թաց։
Փողոցները — դատարկ, անաղմուկ։
Ու քամին էր անցնում սրընթաց
Ու տամուկ։

Ու գիշերը իջնում էր մթին․
Երևում էին մութ հեռևում
Փողոցի կրակներն երերուն՝
Հանձնված ամոթին ու ստին։

Ու գնում էի ես համրընթաց,
Ինքս ինձ քո անունը ասում։
Հեռևում ինչ-որ՝ մեկը խնդաց
Փողոցի անձրևոտ երազում։

Ու օրհնում էի ես իմ սրտում
Մոռացված դամբարանը քո մութ։
Մեկն ասաց, որ ստում եմ, ստում,—

Ու լսվում էր հեռվում մեկի լացն անօգուտ․․․