Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Հստակ հոսում են իմ
Երգերը ձեր մասին.
Տրվե՜լ եմ Ձեր բույրին,
Ձեր մեղմահոս լույսին։

Հստա՜կ, հստա՜կ է այս
Տխրությունը իմ նոր,
Որպես մանկան երազ,
Որպես մանկան օրոր։

Սրտիս վրա մի հեզ
Քնքշություն է իջել —
Թեթև՜, թեթև՜, որպես
Կապույտ վուալը Ձեր։