Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
**

Երբ ես հիշում եմ Ձեզ —
Հավատացե՛ք, որ ինձ
Համակում է մի հեզ
Ու մեղմահոս թախիծ։
Սիրում է սիրտս բիլ,
Երազանքով անհույս,
Կաթի՛լ — կաթի՛լ խմել
Տխրությունը Ձեր լույս։
Օրերում այս հրե,
Հորձանքներում վարար,
Երբ որ ամեն քարի
Զարնվում է մի քար —
Հեռուներից Ձեր կույս
Թող շիթ առ շիթ սուրա
Տխրությունը Ձեր լույս՝
Վառվող հոգուս վրա։