Այս էջը հաստատված է
Ուր մարմինը՛, սեգ մարմինը ու հոգին՝
Աննյութացա՜ծ ու նյութացա՜ծ, լուսավոր՝
Ողջակիզվեն Արևի՜ մեջ, քույր իմ, կին։
Ու միանա՜ն սեգ մարմի՜նը ու հոգի՜ն․․․
Ու չլինի՛, ու չլինի՜ դու ու ես։
Աննյութացած — դու մարմնանաս — ու կրկին
Հրա՜շք դառնաս՝ անդունդները արևես...
Եվ երբ կանչեմ — դու գրկիս մեջ արևից
Ու տարփանքի՜ց, տառապանքի՜ց շիկացած-
Գրկես թևե՜րս մանկական ու անբիծ,—
Ախ, կի՜ն — ցնորք, քո՜ւյր, Շամիրա՛մ ու
Աստվա՜ծ։