Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5. ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ԹԱԿԱՐԴՈԻՄ


Ո՞վ է անցնում բուլվարում

— Նա՜: —
Նայում են, շատ են նայում։
Ահա՜։—
Սո՜ւր տեգերով ու հրով
Չարչարում են, տանջում.
Համբուրում են աչքերով —
Անհագ, ծարավ — պահանջում։

Թափում են նուրբ մի կրակ —
Աչքերով:
Մերկացնում են արագ —
Հրով։ —
Բո՜րբ աչքերի կրակով
Հրկիզում են, վառում.
Կանչում են նուրբ ակնարկով
Հեռու:

Լցնում են սիրտը սիրով
Այրող.—
Լցնում են սիրտը սիրո
Բույրով։