Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լսե՛ք երգերս —
Ահա —
Լսեք երգերս, բայց թե —
Չհարբեք:
Ես չեմ ուզում, որ հարբեք.
Լավ չէ, գիտե՞ք, երբ որ մի
Անհո՜ւն կարոտ դառնում է քաղցր
Քամի...

Չե՞ք հասկանում:
Իզո՛ւր, իզո՛ւր: Դուք պե՜տք է որ
Հասկանաք:
Թռչե՞լ է պետք. սակայն ո՞ւր: —
Չե՞ք հասկանում. ես կուզեմ,
Որ իմ երգերը
Լուսե —
Ձեզ թուղթ թվան ու թանաք:
Չե՞ք հասկանում... — Դուք պե՛տք է որ
Հասկանաք:

Ուրիշ — ոչինչ:
Ու հիմա —
Նո՜ւյնն է նորից. ես երգում եմ, որ հուզեմ:
Ես երգում եմ — ակամա:
Ի՜նչ էլ երգեմ. կուզեք — սեր,
Կուզեք — մահ:

Ես — խեղկատակ եմ հիմա...