Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
3
…Ու կապտագույն, ու երկնագույն քողերի մեջ
երևացիր։

Չեմ մոռացել քո մազերի հրո՜տ, անշե՜ջ
Խուրձի վրա՝ ճերմակ պսակդ ձյունաձիր…

 Չե՜մ մոռացել, որ աչքերիդ իրիկնային

հրդեհներում

Երևում էր ադամանդե՜, սառցայի՜ն, հի՜ն
Լուսնաշխարհի անկի՜րք, լուսե՜ղ, ձյունո՜տ

հեռուն…


Ու մոտեցար, շրթունքներով շամշո՜տ, հրո՜տ—

համբուրեցի՜ր։

Բայց շրթունքներս՝ շրթերիդ հրի՜ն կարոտ —

Համբուրեցին ճերմակ պսակդ ձյունաձիր…