Այս էջը հաստատված է
Նետե՛լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք:
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՛լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՛վ է հատնումը հրկեզ..
Նետե՛լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք:
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՛լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՛վ է հատնումը հրկեզ..