Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի:
Ախ, հոգիս մի նո՜ր խոսքի
Արևոտ շունչ է կիզում —
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն