Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
7

Օ, այն չէ՜ր, այն չէ՜ր —
Երկիրը Հրի...
— Մահի՜, ոճիրի՜
Արնաբույր գիշեր:

Օ, այն չէ՜ր, այն չէ՜ր:
Ու, ցուրտ էր այնքան...
Ձեռքեր արնաքամ...
Հուսահատ կանչեր...

Ու սուտ հեռևում
Երկիրը Հրի
Լեգենդ էր թվում
Մահի՜, ոճիրի՜...