Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Դուրսը, հեռևում — դաշտեր ու դաշտեր։
Երկինքը — կապույտ, արևոտ, անհուն։
Ամպի պես կախված օրորվում է դեռ
Կյանքը աշխարհում։

Դաշտեր ու դաշտեր։ Ու արևը — վառ։
Եվ կյանքը — անտես։ Զգում եմ, որ ես
Դուրս կգամ հիմա, կընկնեմ ճանապարհ։
Մի՞թե չգիտես։

Կգնամ մենակ։ Կյանքում, աշխարհում։
Եվ մի իրիկուն կմթնի ուղին։
Ու կվերջանա երկրային հեռուն —
ճանապարհը հին։
1916