Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ վերմակի տակ դողում, գալարվում ու
                                               տենդում է դեռ
Մարմինս` թաղված քրտինքում, ինչպես
                                          տիղմերում ճղճիմ։
Իսկ հոգուս խորքում աղոթում է դեռ մեկը, կարևեր,
Որ չկատարվի՜ մարմինիս կարմիր երազը վերջին...

1916